Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անցումային արդարադատությունը պետք է լինի ոստիկանությունից մինչեւ դատավոր, ընդգրկվեն նաեւ քննիչներին եւ դատախազները

Մայիս 23,2019 20:50

«Արդյոք վեթինգը վերաբերելու է միայն դատարաններին»,-այսօր ԵՊՀ-ում կազմակերպված քննարկման ժամանակ այսպիսի հարց բարձրացրեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Պարոն Իշխանյանը մասնակցում էր «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով քննարկմանը:

Ավետիք Իշխանյանի խոսքով, ինքը, բոլորովին չի արդարացնում Հայաստանի դատավորների կայացրած վճիռները, սակայն, գտնում է, որ անցումային արդարադատության պարագայում, երբ ստեղծվի գործերն ուսումնասիրող հանձնաժողով, շղթան պետք է լինի ոստիկանությունից մինչեւ դատավոր, ընդգրկվեն քննիչներին եւ դատախազները, որոնք պաշտպանել են այդ մեղադրանքները: Ըստ նրա, եթե այդ գործերը չեն նայվելու այս շղթայի մեջ, ապա, դա կլինի անարդարություն:

«Եթե մենք անդրադառնում ենք, նույն,սեփականության հետ կապված հարցերին Հյուսիսային պողոտայում, արդյոք մենք չենք անդրադառնում, նույն պրոցեսում, քաղաքապետարանի այն անձանց, որոնք բերել են այդ դիմումները դատարան եւ դատարանին պարտադրել են այդ վճիռները կայացնել: Արդյոք մենք չենք անդրադառնալու այդ նույն որոշումներին՝ ինչպես են քննիչներն ու դատախազները պաշտպանել, կազմել մեղադրանքները դատավորները ստիպված են եղել այդ մեղադրանքները հաստատել»:

Ավետիք Իշխանյանը գտնում է, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը պետք է առանձին վերահսկողության տակ լինեն, այլ ոչ թե վարչապետին կից. «Նույնը վերաբերում է Քննչական կոմիտեին, Քննչական ծառայությանը, Պետական եկամուտների կոմիտեին: Ի վերջո, նրանք, վարչապետին կից լինելով, բերում են այդ մեղադրանքները եւ, դատարաններն էլ, միշտ լինելով կախված նրանցից, կատարում են այդ որոշումը»:
Ըստ պարոն Իշխանյանի դատաիրավական բարեփոխումներ անելու համար բոլոր այդ մարմինները պետք է օրենքով անկախացնել:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով, դեռեւս հասարակության կողմից չի ընկալվում անցումային արդարադատության այդ կոնցեպտը:

«Ինչի համար ենք մենք կրկնում,որ անհրաժեշտ է այդ տեսակետից մոտենալ, կամ՝ ընդհանրապես,արմատապես փոխել իրավիճակը: Շատ տեղին էր այն դիտարկումը, որ Նիկոլ Փաշինյանը հենց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո այդ հայտարարությունը տարածեց, այն դեպքում, երբ որ դատական համակարգի արմատական փոփոխության հարցը մենք ոչ թե, նույնիսկ թավշյա հեղափոխությունից հետո, այլ դատական իշխանության վիճակի մասին մենք մշտապես ենք ահազանգել»:
Պարոն Սաքունցը հիշեցրեց 1994 թվականին Դաշնակցություն կուսակցության փակման առնչությամբ տեղի ունեցող հայտնի, ինչպես նաեւ մարտի 1-ի վերաբերյալ 2009 թվականին ընթացող դատավարությունները. «Խոսքը վերաբերում է ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի զեկույցին, երբ դատարանների մոնիտորինգ իրականացրին»:
Արթուր Սաքունցի խոսքով, ունենք տարիներով կուտակված մարդու իրավունքների խախտումների զոհեր, որոնց իրավունքը վերականգնվող չէ: Ըստ նրա, կան սեփականազրկվածներ, խոշտանգման ենթարկվածներ,իրնեց կարծիքի եւ հայացքների համար ազատազրկվածներ, խղճի, համոզմունքի հիման վրա ազատազրկվածներ, կյանքի իրավունքի խախտման փաստեր՝ ոչ միայն զինված ուժերում. «Լոռու եւ Շիրակի մարզում 41 չբացահայտված սպանության դեպքեր կան: Կարող եք ասել, որ ամեն երկրում էլ կան, բայց, կներեք, Լոռու մարզի դատախազի սպանությունը շարքային սպանություններից չէ»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031