Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը

Մայիս 23,2019 20:35

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը:

Նիստին անդրադարձ է կատարվել երկրի ներքաղաքական վերջին զարգացումներին: Գործադիր մարմինը վերահաստատել է մայիսի 19-ին տրված քաղաքական և իրավական գնահատականները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանները շրջափակելու հակասահմանադրական կոչի հետ կապված:

Կուսակցությունը շեշտում է, որ երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացները, այդ թվում՝ դատական համակարգի հնարավոր բարեփոխումները, պետք է իրականացվեն բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների շրջանակներում և հավատարիմ մնալով երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին:

Այս կապակցությամբ Հանրապետականը արժևորում է Հայաստանի մի շարք կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու գործիչների և միջազգային կազմակերպությունների համապատասխան արձագանքների առնչությամբ:

Կուսակցությունը վճռական է Հայաստանում ժողովրդավարությանն ու սահմանադրականությանը սպառնացող զարգացումների վերաբերյալ շարունակել քաղաքական պայքարը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, միաժամանակ օգտվելով իրեն հասանելի բոլոր միջազգային հարթակներից և հնարավորություններից:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կուսակցական կառույցների աշխատանքներին, կուսակցության արդիականացման ծրագրի ընթացքին, քաղաքական դպրոցի գործունեությանը, միջազգային համագործակցության գալիք ծրագրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031