ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին ԲԴԽ շենքի մոտ միացավ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
«Սա շատ արդարացի քայլ է քաղաքացիների կողմից, որովհետև ամբողջ դատական համակարգի կեղտի պարտակողը եղել են Գագիկ Հարությունյանն ու իր բանդան:Նրանք պարտավոր են հեռանալ, քանի որ այս համակարգի մերժումը եղել է հեղափոխության ժամանակ, և իրենք այլևս անելիք չունեն այս պետության շինարարության հարցում»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ դատական համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի մասին վկայող բազմաթիվ անձնական պատմություններ կան, որոնք հիմք ընդունելով պիտի ԲԴԽ-ը հրաժարական ներկայացնի:
Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ դատական իշխանությունն ավելի հեշտ է հանձնվելու, քան նախորդ իշխանությունները:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում: