Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ԲԴԽ նախագահը չէր եկել ԱԺ՝ աղմկոտ գործերի վերաբերյալ պատգամավորների հարցերին արձագանքելու

Մայիս 23,2019 19:50

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկով՝ հանձնաժողով էր հրավիրվել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ պատգամավորների հարցերին պատասխանելու, սակայն չի ներկայացել:

«Մենք նրան հրավիրել էինք քննարկման՝ վերջին շրջանում մի քանի աղմկոտ քրեական գործերի, եւ, առհասարակ, ԲԴԽ գործունեության շուրջ հարցեր տալու, բայց ԲԴԽ նախագահը պատասխանել է, որ դատաքննության փուլում գտնվող որեւէ քրեական գործի առնչությամբ ԲԴԽ-ն միջամտության կամ տեղեկատվության ներկայացման իրավասություն չունի, նաեւ՝ վերահսկողության լիազորություն»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ Գագիկ Հարությունյանի նամակում ասվում է. «Եթե ԲԴԽ իրավասությունների շրջանակում ձեւակերպված լինի հարցերի շրջանակ, հնարավոր է քննարկել հանդիպման օրն ու ժամը հստակեցնելու հարցը»:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ այդ շրջանակում էլ կձեւակերպեն հարցերն ու Գագիկ Հարությունյանին առաջիկայում կրկին կհրավիրեն հանձնաժողովի նիստին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031