Դատարանների մուտքերն ու ելքերը փակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո ոստիկանապետին պետք է աշխատանքից ազատել: Այսօր, պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Այս կարծիքին էր նաեւ Ավետիք Իշխանյանը, որը Հելսինկյան կոմիտեի նախագահն է: Հետաքրքրվել էինք՝ ինչպես են գնահատում այն փաստը, որ դատարանների ելքերն ու մուտքերը փակելու վարչապետի կոչին քիչ թվով քաղաքացիներ արձագանքեցին, ի տարբերություն հանրահավաք հրավիրելու կոչերի պարագայում: Հարցրել էինք նաեւ, թե որքանով էին իրավաչափ այդ գործողությունները:
Արթուր Սաքունցը համամիտ չլինելով վարչապետի կոչին, ասաց, որ այդ օրը ոստիկանությունն անգործություն դրսեւորեց եւ իր պարտականությունները չկատարեց՝ կարգի հրավիրելու այն քաղաքացիներին, որոնք խոչընդոտում էին դատարանների բնականոն աշխատանքը:
Ըստ պարոն Սաքունցի, բողոքի ցույցեր՝ պաստառներով կարելի էր անել, բայց դատարանների աշխատանքը կաթվածահար անել՝ չէր կարելի:
Սաքունցը կարծում է, որ ոստիկանությունը պետք է գտնվի Ազգային ժողովի վերահսկողության ներքո եւ այդ պարագայում ոստիկանապետ օսիպյանը ստիպված կլիներ գործել օրենքի շրջանակներում եւ, եթե, նույնիսկ վարչապետն այդպիսի կոչ աներ, ոստիկանները պետք է բացեին ճանապարհները, ինչը կլիներ իրավական պետությանը բնորոշ վարքագիծ:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Այն որ քիչ մարդ հավաքվեց դատարանների առաջ, ըստ Արթուր Սաքունցի, դա ապացուցեց,որ «հեղափոխական զանգված» ասվածը շատ ավելի գիտակից է քան նրա մասին կարծում են «եւ այնպես չէ,որ ամբոխավարությամբ, վարչապետն ինչ ասաց՝ վազելով անելու են»:
Պարոն Սաքունցը կարծում է, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ դատարանի որոշումն այն հարցը չէր, որ վարչապետը նման կոչով հանդես գար:
Մանրամասները շուտով՝ տեսանյութում
Ավետիք Իշխանյանը պատասխանելով վերոնշյալ հարցին, ասաց, որ վարչապետի կոչն իր համար, բացարձակապես, ընդունելի չէր:
Նա ողջունում է, որ վարչապետի կոչին քիչ թվով քաղաքացիներ արձագանքեցին, ինչը խոսում է այն մասին, որ հեղափոխության մասնակիցների, որոնք պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին ավելի գիտակից մասը չգնաց այդ քայլին:
Մանրամասները՝ տեսանյութում
Նրա խոսքով, ոստիկանությունը ինչպես նախկինում այսօր էլ սպասում է ցուցումի. «Անցյալ տարի Ֆրանսիայի հրապարակ մտնելու ժամանակ ոստիկանությունը չէր գործում, ինչու, որովհետեւ չուներ ցուցում, Այս դեպքում էլ չէր գործում, ոստիկանությունը պետք է ապահովեր դատարանների մուտքերն ու ելքերը, բայց չէր գործում, որովհետեւ չուներ ցուցում»:
Aravot.am-ի այն հարցին, թե իշխանական թեւից խոսակցություններ են հասնում ԲԴԽ-ն՝ Բարձրագույն դատական խորհուրդը եւ ՍԴ-ն ցրելու մասին, ինչը չեն հերքում հենց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ի՞նչ կարծիք ունեն այս մասին, Ավետիք Իշխանյանն ասաց՝ դա էլ պետք է լինի օրենքով, ոչ թե ճնշումով, որպեսզի նրանք հրաժարական տան. «Ճնշումները լինելու են, հետո 70 % մեծամասնություն ունեցողները նշանակելու են իրենց մարդկանց: Դա պետք է լինի օրենքով եւ կոնսեսուսային օրենքով, որովհետեւ դատական իշխանությունը մեծամասնությունը չպետք է լինի,պետք է լինի պետությանը, ոչ թե ժողովրդինը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ