Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյան. «Իմ գործառույթներն այնքանով չէին սահմանափակվում, որ հետեւեի Լեւոն Երանոսյանի գործողություններին»

Մայիս 23,2019 19:01

«Այդ պահին ստեղծված իրավիճակում իմ գործառույթներն այնքանով չէին սահմանափակվում կամ ուղղորդված չէին, որ ես հետեւեի Լեւոն Երանոսյանի գործողություններին: Ես բավականին անելիք ունեի այդտեղ՝ կազմակերպչական, անվտանգության ապահովման եւ այլն: Ես այդ պահին չեմ հիշում Լեւոն Երանոսյանն ինչով էր զբաղված»,-այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով հարցին՝ 2018-ին ապրիլի 16 եւ 22-ին նրա գործողություններն արդյոք օրինաչափ էին, քանի որ նրա գործողությունները նրա համար էին, որ Փաշինյանին կարողանային բերման ենթարկել:

Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին է փոխանցել գրություն որով պնդում է՝ իր գործողությունները եղել են իրավաչափ եւ ոստիկանության գործողությունների շնորհիվ է իշխանությունն անցնցում եւ խաղաղ փոխանցվել:

Վալերիյ Օսիպյանն ասաց, որ Երանոսյանի գրությանը ծանոթ չէ. «Դա միգուցե իր կարծիքն է: Ոստիկանությունը գործել է իր մասնագիտական գործառույթների սահմաններում, առաջնորդվել է օրենքով, արդյունքը տեսել եք՝ որեւէ բախում չի եղել»:

Իսկ այդ դեպքում ինչո՞ւ է Երանոսյանը քրեական հետապնդման ենթարկվում, եթե ոստիկանությունը իրավաչափ է գործել, այս հարցին Օսիպյանը պատասխանեց. «Տեղյակ չեմ»:

Մանրամասները շուտով՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031