Դատարանների ելքերն ու մուտքերը փակելու վարչապետի կոչին հաջորդած ցույցերին ոստիկանությունը պասիվ դիրքորոշում ուներ, դատարանների մոտ ոստիկանները չէին միջամտում ու չէին ապահովում դատավորների մուտքը դատարաններ. արդյոք ոստիկանությունը կաշկանդված էր եւ ինչով էր նման վարքագիծը պայմանավորված: Այսօր կառավարության նիստից հետո ոստիկանապետից հետաքրքրվեցին լրագրողները:
«Ոչ, ոստիկանությունը կաշկանդված չի եղել: Կարծում եմ՝ ինքնաբուխ ակցիա էր, հավաք էր»,-ասաց Օսիպյանը:
Դա վարչապետի կոչով էր՝ լրագրողների այս դիտարկմանը Օսիպյանն այսպես պատասխանեց. «Ամեն դեպքում այն տեղավորվում է հավաքների ազատության մասին օրենքների դրույթների մեջ: Ես համարում եմ դա որպես ինքնաբուխ, շտապ հավաք: Այնպես չէ, որ ոստիկանությունն այնտեղ պարզապես կանգնած է եղել: Մենք ունեինք դեպքեր, որտեղ ոստիկանության աշխատողները քաղաքացիներին հորդորում էին մուտքերը բացել: Ուղղակի զերծ մնալով հետագա արհեսատական քաշքշուկներից եւ բախումներից, ընտրել էինք այնպիսի մարտավարություն, որ առաջնային փուլում բացատրական աշխատանքներով փորձեինք հարթել իրավիճակը»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ