Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչպես է մեծ քանակությամբ զենք-զինամթերքը հայտնվել Էջմիածնում գտնվող իր տանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ԱԱԾ-ն զենք-զինամթերք էր հայտնաբերել Դոն Պիպոյի տանը:
«Ձեր ժուռնալիստական ամբողջ թիմն օգտագործում եք իմ դեմ, ես այստեղ զբոսաշրջիկ եմ եղել, 10 օրով եկել եմ էս երկիր, էդ հորս տունն է, որտեղ երեք եղբայր ենք ապրում, ու ապրում է 50 ախրանա, որ պահում են մեզ: Իրենք կպարզեն՝ ում զենքն է եղել, մի վերագրեք մեզ» ,- լրագրողներին ասաց Դոն Պիպոն:
Դոն Պիպոյին առաջադրված մեղադրանքով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար: .
Դոն Պիպոյի խոսքով, գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո չի դիմել վարույթն իրականացնող մարմնին՝ երկրից բացակայելու խնդրանքով, իսկ թե ինչպե՞ս է զբաղվում արտերկրում ունեցած բիզնեսի գործերով, նա պատասխանեց. «Ես թիմ ունեմ, որն առանց ինձ իր գործն անում է: Կարևորը, որ դու կարողանաս ճիշտ թիմ կազմակերպել, որ քեզ չդավաճանեն, ինչը, կարծում եմ, իմ մոտ ստացվում է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ