Վարչապետ Փաշինյանի ՝ «…Մյուս բոլոր ուժերը միանշանակ եւ աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերը սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար» օրերս արած այս հայտարարության մասին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ասաց, որ ինքն իրավասու չէ պետության ղեկավարի ասածները պարզաբանել:
Ոստիկանապետի խոսքով՝ «Բայց վստահեցնում եմ ձեզ, որ ոստիկանությունը, անկախ նրանից ինչ արել է կամ անում է, անում է միայն օրենքին համապատասխան»:
Հարցին՝ մտավախություն ունի՞ դավադրության հետ կապված, Օսիպյանը պատասխանեց․ «Չեմ բացառում։ Եկեք այն, ինչ տեղեկություն ունի ոստիկանությունը, այս պահին ես չհրապարակեմ»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ