Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ իր այցը դրական է գնահատում: Այս մասին այսօր Գրիգորյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
ԱԽ քարտուղարը ներկայացրեց Սպիտակ տանն իր հանդիպումների մասին որոշ մանրամասներ, նշելով՝ խոսել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ու առկա հնարավորություններն առավելապես օգտագործելու մասին. «ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցել ՀՀ-ում բարեփոխումներին: Մասնավորապես՝ ոստիկանությունում կատարվող բարեփոխումներին»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ