Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը՝ դատարանների մուտքերը փակելու մասին. «Ակցիան ծառայել է իր նպատակին»

Մայիս 23,2019 15:38

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանելով հարցին՝ վարչապետի՝ դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչին միջազգային կառույցները բացասական արձագանքեցին, ասաց. «Միջազգային արձագանքները հիմնականում դրական են եղել: Հայաստանում դեռեւս անցած տարվա մայիսին սկսած հեղափոխությունը, կարելի է ասել, մտել է 3-րդ փուլ: Առաջին փուլում գործադիր իշխանությունում հեղափոխություն տեղի ունեցավ, երկրորդ փուլում օրենսդիր մարմնում: Կարելի է ասել, որ փորձը ցույց է տալիս՝ 3-րդ փուլի անհրաժեշտություն կա՝ դատական համակարգում հեղափոխություն անցկացնելու եւ ամբողջությամբ այն համապատասխանեցնելու»:

Գրիգորյանի կարծիքով՝ ակցիան ծառայել է իր նպատակին եւ ավելի ակտիվ խոսակցություններ են սկսվել այս ոլորտում բարեփոխումներ կատարելու. «Ստացել ենք միջազգային հանրությունից աջակցության մեսիջներ: Համոզված եմ, որ շուտով մենք կունենանք բարեփոխումներ այս ոլորտում»:

Հարցին՝ ոչ մի դատավոր դեռ հրաժարական չի տվել, ինչպե՞ս է ակցիան գնահատում որպես հաջողված, Գրիգորյանը պատասխանեց, որ հաջողությունը չի գնահատվում դատավորների հրաժարականով. «Հիմնական նպատակն այն էր, որ կարողանանք այդ ոլորտում բարեփոխումներ կատարենք, բարեփոխումների օրակարգը ԱԺ-ում ավելի հստակ ձեւավորվում է: Ես հաջողված եմ համարում ակցիան, որովհետեւ միջազգային հանրությունը թե՛ ֆինանսական, թե՛ մասնագիտական աջակցություն է ցուցաբերելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031