Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դատական իշխանության անկախության հանդեպ ոտնձգության փորձ տեսանք». Արա Զոհրաբյան

Մայիս 23,2019 15:26

«Մեզանում մոդայիկ է դարձնել ասել, թե «այն ժամանակ» ինչու այսպես չէիք ասում կամ անում: Հիշեցնեմ, որ Փաստաբանների պալատն ապաքաղաքական կառույց է եւ հրատապ խորհրդի նիստ է անցկացրել նաեւ 2018թ.-ին, երբ Նիկոլ Փաշինյանը բերման էր ենթարկվել, եւ նրա տեղը հայտնի չէր»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով դատարանների շրջափակման առնչությամբ զսպվածության կոչ պարունակող իրենց հայտարարությանը:

«Այդ ժամանակ մենք դատապարտեցինք պետական մարմինների այն գործելաոճը, որով Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը ծածուկ էր պահվում, եւ նրա չէր կարողանում փաստաբանի հետ կապվել»,-մատնանշեց Արա Զոհրաբյանը: «Նույնն էլ հիմա է: Մենք դատական իշխանության անկախության հանդեպ ոտնձգության փորձ տեսանք»,-վստահեցրեց Արա Զոհրաբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/1360791544077270/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031