Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անվտանգության խորհրդի քարտուղարը ՀՀ-ի դեմ դավադրության մասին. «Կարելի է ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին դիտարկել»

Մայիս 23,2019 15:04

«Իրականում նման մտահոգություններ մենք ունենք, բայց դրա մասին բաց խոսելը որոշակի սահմանափակումներ ունի»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, անդրադառնալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Հայաստանի դեմ դավադրություն է պատրաստվում:

Գրիգորյանն ասաց, որ վարչապետը հնարավորինս սրա մասին խոսել է եւ այն, ինչ հնարավոր է եղել, բաց խոսվել է. «Մնացածի մասին, եթե անհրաժեշտություն լինի, մանրամասն կխոսվի»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք այդ դավադրությունն արտաքին ուժերն են կազմակերպում, թե՞ ներքին, թե՞ երկուսը միասին, Գրիգորյանը պատասխանեց. «Դավադրությունը 21-րդ դարում դավադրության ներքինն ու արտաքինը տարանջատելը մի քիչ դժվար է, որովհետեւ դրանք որոշակի չափով փոխկապակցված են: Կարելի է ե՛ւ ներքին ե՛ւ արտաքին դիտարկել: Նույնիսկ շատ հաճախ ներքին գործընթացներն արտաքին ազդեցություն են ունենում, այդ պատճառով այս մասին մանրամասն խոսելու անհրաժեշտություն չկա այս պահին, ինչ կարողացել ենք, ասել ենք»:

Aravot.am-ի այն հարցին էլ՝ վարչապետի հորդորը՝ ԱԺ-ում ապրիլյան պատերազմի բոլոր հանգամանքները քննել,  քննիչ հանձնաժողով ստեղծել, արդյոք փոխկապակցված է դավադրության հետ եւ ի՞նչ մտահոգություններ կան, պայմանավորվա՞ծ պատերազմ էր, Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Մինչեւ 2016 թվականի ապրիլը Հայաստանում կարծիք կար, որ գոնե անվտանգության հարցում մենք մեծ խնդիրներ չունենք: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք այդպիսի խնդիր, եւ այդ խնդիրները լուրջ են: Եվ հանձնաժողովի հետաքննությունը հնարավորություն կտա բարձրացնել այն բոլոր խնդիրները, որոնք եղել են ապրիլյան պատերազմի ընթացքում, լուծում տալ այդ խնդիրներին եւ այնպես անել, որ հետագայում չհայտնվենք այդ իրավիճակում: Դա պաշտպանողական եւ անվտանգության համակարգերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակ ունի, որպեսզի ունենանք առավել լավ անվտանգության համակարգ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031