ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն ասել էր, որ Բյուրականի աստղադիտարանը վերածվել է թանգարանի եւ խախտումներ են հայտնաբերվել, որոնցով զբաղվում է դատախազությունը:
Aravot.am-ը Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանից հետաքրքրվեց` արդյոք տարածաշրջանային կենտրոն հանդիսացող Աստղադիտարանը զուտ թանգարանի է վերածվել, ինչպես նշում է Հովհաննիսյանը: «Իհարկե ոչ, բացարձակապես, ու նման հայտարարությունների համար գոնե պետք է տեղեկացված լինել Աստղադիտարանն այսօր էլ Հայաստանի ամենաակտիվ աշխատող գիտական կազմակերպություններից մեկն է ու բազմաթիվ համագործակցություններ ունի աշխարհում»,-ասաց պարոն Միքայելյանը:
Հարցրինք` եւ որքանով է իրականությանը համապատասխանում խախտումների վերաբերյալ հանձնաժողովի նախագահի հայտարարությունը:
«Ոչ մի խախտում չի հայտնաբերվել, չնայած վերջերս մի շարք ստուգումներ են եղել որոշ չարակամ մարդկանց ենթադրյալ կասկածներով»,-ասաց ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Աստղադիտարանի տնօրենը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ