Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ի հայտարարությունը կհամարեի զգուշացում. Կոնրադ Զաշտովտ. «168 ժամ»

Մայիս 23,2019 14:32

Լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասաց, որ ՀՀ իշխանությունների հայտարարած արժեքների, ծրագրերի իրականացման հարցում ըստ էության երկու կարծիք չկա։

Ըստ նրա, հայտարարված փոփոխություններին պատրաստ են աջակցել բոլոր դոնորները, դրանք ունեն աջակցություն նաև երկրի ներսում։ Սակայն հարցը, նրա, ինչպես նաև գերմանացի քաղաքագետի կարծիքով բարեփոխումների նախաձեռնման ձևի մեջ էր, որը ոչ այնքան դրական ընկալվեց մի շարք գործընկերների կողմից, քանի որ դատական համակարգը իշխանության կարևորագույն թևերից մեկն է, որն  իր գործունեության մեջ չպետք է լինի կաշկանդված։

«Սակայն ԵԽԽՎ զեկույցն այս իրավիճակում արտացոլում է երկու խնդիր՝ դատական իշխանությունը պետք է լինի անկախ և չպետք է ենթարկվի ճնշումների, բայց այդ իշխանության կայացրած որոշումներն էլ, իրենց հերթին՝ պետք է լինեն վստահելի հասարակության համար։ Այսինքն՝ սա է իրավիճակը, որին անդրադարձ է եղել։ Հաշվի առնելով այն իրավիճակը, որում ՀՀ-ն է ներկայումս, չեմ կարծում, թե այս հայտարարությունը կունենա հետևանքներ, բայց պետք է իշխանությունների համար ավելի զգուշավոր գործելու ուղերձ լինի, եթե նման գնահատականներ ունենալու ցանկություն չկա։ Այս փուլը կարևոր է ՀՀ-ի համար, քանի որ ակտիվ փոփոխությունները նախաձեռնվում են ընտրություններից հետո, և իրական դիտարկումները կազմակերպություններն անում են հիմա, ավելի ուշադիր են իրավիճակին և ավելի խիստ, քան բուն հետհեղափոխական ժամանակաշրջանում։ Այս կոնտեքստում տվյալ հայտարարությունը կհամարեի զգուշացում»,– ասաց Զաշտովտը։

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031