Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, խոչընդոտ չէ՞ ներդրումների համար. «168 ժամ»

Մայիս 23,2019 14:18

Մինչդեռ խորհրդարանական ընտրություններից արդեն բավական ժամանակ է անցել։ Եվ հիմա վաղուց ներդրողները պիտի կոտրեին հեղափոխության ճանապարհը բռնած Հայաստանի տնտեսության դռները։ Բայց այդպես չէ։

Հարց է առաջանում, ինչո՞ւ չկան ներդրումներ, եթե խորհրդարանն էր մեղավոր դրա համար։ Այն ժամանակ էլ պարզ էր, որ դա ընդամենը պատրվակ էր խորհրդարանի լուծարումը և չիրականացած ներդրումային բումն արդարացնելու համար։ Ինչպես հայտնի է, վարչապետ ընտրվելուց առաջ էլ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր Հայաստանի տնտեսությունը ողողել ներդրումներով։

Անցել է մեկ տարի, թող վարչապետը նշի որևէ նշանակալի ներդրումային ծրագիր, որն իշխանափոխությունից հետո մեկնարկել է Հայաստանում։ Խոսքը նախորդ իշխանությունների օրոք սկզբնավորված ծրագրերի մասին չէ։ Թեև նույնիսկ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հպարտանալու առիթ չունի, իշխանափոխությունից հետո նույնիսկ նախկինում սկսված ծրագրերն են կասեցվել։

Ու այսքանից հետո զարմանալի չէ, որ անընդհատ մեղավորներ են փնտրում չստացվող ներդրումներն արդարացնելու համար։ Պատահական չէ, որ հիմա, երբ սկսվել է հարձակումը դատական համակարգի վրա, Նիկոլ Փաշինյանը դարձյալ հիշել է ներդրումների մասին. «Մենք չենք կարող հանդուրժել այս իրավիճակը, որովհետև սա երկրի կայունության, բնականոն կյանքի և ազգային անվտանգության խնդիր է։ Սա նաև տնտեսական հետագա զարգացման խնդիր է, որովհետև անվստահելի դատական համակարգն ուղղակի խոչընդոտ է երկրի ներդրումային վիճակը բարելավելու հարցում»։

Հետաքրքիր է, իսկ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, խոչընդոտ չէ՞ ներդրումների համար։ Մի՞թե դա բարձրացնում է ներդրողների վստահությունը տնտեսության և ընդհանրապես Հայաստանի նկատմամբ։

Փաստն այն է, որ կապիտալը մոտ չի գալիս տնտեսությանը։ Ու չի գա այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունն, իր գործողություններով լարվածություն ու անկայունություն է ստեղծում երկրում:

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031