Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ դատավորների աշխատավարձը որքան էլ բարձրացրես, միեւնույնն է՝ աջ ու ձախ են նայում». Արա Զոհրաբյան

Մայիս 23,2019 13:41

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մատնանշում է՝ քանի դեռ պաշտոնապես սահմանված չէ «վեթթինգ» օտարալեզու տերմինի նշանակությունը, դրա մասին խոսելը եւ վարչապետի՝ դատավորներին «վեթթինգի» ենթարկելու մասին հայտարարությունը գնահատելը դժվար է: «Իսկ դուք գիտե՞ք՝ ինչ է դա: Ո՞վ է ստուգելու դատավորների մասնագիտական որակները եւ ինչ կարգով, միայն դատավորնե՞րը պետք է «վեթթինգի» ենթարկվեն, քննիչների եւ ոստիկանների մոտ ամեն ինչ կարգի՞ն է»,-լրագրողների հետ զրույցում այսօր այսպիսի հարցադրումներ արեց նա: Նա ակնարկեց՝ երբ կներկայացվի «վեթթինգի» հայեցակարգ եւ գործիքակազմ, այդ ժամանակ կարծիք կհայտնի:

Իսկ թե որ դատավորները պետք է հրաժարական տան, Արա Զոհրաբյանը նշեց. «Դեռեւս 14-րդ դարում սուրբ Գրիգոր Տաթեւացին տվել է ախտորոշում՝ կաշառք, կողմնակալություն կամ երեսպաշտություն, վախ, տգիտություն, որոնց պատճառով «ծռվում» է արդար դատաստանը: Այսօր էլ այդ պատճառները կան: Պետք է ոչ միայն նայել՝ դատավորը լա՞վն է, թե վատ, այլ , օրինակ, նրա ծանրաբեռնվածությունը թեթեւացնել: Համալիր գործողություններ են անհրաժեշտ: Բացի այդ, դատավորների իրավագիտակցությունը պետք է բարձրացնել: Դատավորներ կան՝ որքան էլ աշխատավարձը բարձրացնես, միեւնույնն է՝ աջ ու ձախ են նայում»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/1360791544077270/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031