Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴԸ-ը Հայաստանի դեմ որոշում է կայացրել՝ փոխհատուցում բանակում սպանված զինծառայողի գործով

Մայիս 23,2019 13:25

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել «Միրզոյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ Հայաստանին պարտավորեցնելով Միրզոյանին վճարել 15 հազար եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Ռոբերտ Միրզոյանը Ստրասբուրգի դատարան էր դիմել բանակում սպանված որդու՝ Գեղամ Սերգոյանի գործով: Վերջինս սպանվել էր 2007թ. Լեռնային Ղարաբաղում պարտադիր զինվորական ծառայության ժամանակ գլխին ստացած հրազենային վնասվածքից: Սպան, որը կրակել էր նրա վրա, ընդունել էր մեղքը և 2009թ. դատապարտվել 15 տարվա ազատազրկման:

Այնուամենայնիվ, առաջին ատյանի դատարանը մերժել էր պետությունից փոխհատուցում ստանալու Միրզոյանի քաղաքացիական հայցը՝ գտնելով, որ օրենքը չի սահմանում  բարոյական վնասի փոխհատուցում: Հայցը մերժել էին նաև Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները:

Դրանից հետո Միրզոյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքով, որ պետական մարմինները չեն կարողացել պաշտպանել իր որդու կյանքի իրավունքը, և որ որդու կորստյան հետևանքով իրեն հասցված բարոյական վնասի փոխհատուցումը մերժվել է:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031