Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկի հիմնական առաջատարները նահանջել են վճարած հարկի չափերով. «Ժողովուրդ»

Մայիս 23,2019 13:06

Այս տարվա աոաջին եռամսյակի արդյունքներով՝ Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկը կտրուկ եւ աննախադեպ փոփոխությունների է ենթարկվել, ցանկի հիմնական առաջատարները նահանջել են վճարած հարկի չափերով։

Այսպես, խոշոր հարկատուների ցուցակն այս տարի գլխավորում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը, որը այս տարվա առաջին կիսամյակում 13 մլրդ 570.6 մլն դրամի հարկեր եւ տուրքեր է վճարել պետբյուջե։ Սակայն այս ընկերությունը նախորդ տարվա առաջին եռամսյակում վճարել է մոտ 14 մլրդ դրամ հարկ։

Հատկանշական է, որ բնական մենաշնորհ ունեցող այս ընկերությունը նվազեցրել է հարկային վճարումները։ Բայց հակառակ պատկերն է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության դեպքում. 2018 թվականի առաջին եռամսյակում՝ 2 մլրդ 598 մլև դրամ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 4 մլրդ 544 մլն դրամ։ Հազար խոշոր հարկատուների ցանկի նախորդ ժամանակաշրջաններում ՀԷՑ-ը սովորաբար երկրորդ կամ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել։ Այսինքն՝ այս ընկերության դեպքում եւս կարող ենք ասել, որ իր դիրքերը փոքր-ինչ զիջել է։

Երկրորդ հորիզոնականում իր գործունեության ընթացքում հայտնվել է «Գրանդ տոբակո» ընկերությունը, որը երեք ամսում 12 մլրդ 830 մլն դրամի հարկ է վճարել։ Ի դեպ, այս ընկերությունը նախորդ տարում կատարել է 8 մլրդ 70 մլն դրամի չափով հարկային վճարում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031