ՀՅԴ գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանը ասաց, որ այսօրվա հանրահավաքն անդրադառնալու է իշխանությունների գործողություններին, գնահատական է տրվելու արված աշխատանքներին, եւ հնչեցվելու են հստակ տեսակետներ։
– Պարոն Սաղաթելյան, արդեն քննադատություններ են հնչում, որ այս հանրահավաքը Քոչարյանին պաշտպանելու եւ նրա հետ համագործակցության շրջանակներում է:
– Չկա նման բան, սա հանուն մեր երկրի, հանուն մեր պետականության խորագրով հանրահավաք է, որտեղ կոչ ենք անում իշխանություններին՝ լրջացեք: Ռոբերտ Քոչարյանը բացարձակ կապ չունի եւ չի կարող ունենալ այս հանրահավաքի հետ: Մեր հանրահավաքի օրակարգը Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելը չէ: Այդ մասին մենք շատ պարզ, հստակ հայտարարել ենք, մեկ անգամ եւս հաստատում եմ: Բայց բազմաթիվ ուժեր այս պահին, ոնց արեցին Արցախի ֆորումի ժամանակ, աղավաղելու, ձեւափոխելու, խեղաթյուրելու նպատակով տարբեր նման տեղեկություններ են դնում շրջանառության մեջ:
-Իսկ իշխանափոխության հարց կարող է առաջ քաշվել ՀՅԴ-ի կողմից թե՛ այս հանրահավաքում, թե՛ առաջիկայում, առհասարակ։
Կարդացեք նաև
– Մենք այս մասին շատ հստակ կասենք հանրահավաքի ժամանակ։ Եթե ես հիմա ամեն ինչ ասեմ, էլ ինչո՛ւ ենք հանրահավաք անում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում