Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամեն տարի քրեական եւ վարչական գործերի թիվը սարսափելի աճում է». Փաստաբանների պալատի նախագահ

Մայիս 23,2019 12:17

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր պատգամավորները քննարկում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ենթադրում է ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի լիազորությունների ընդլայնում: Ըստ նախագծի՝ Փաստաբանների պալատի նախագահը կկարողանա աշխատանքային պայմանագիր կնքել նաեւ Հանրային պաշտպանի գրասենյակի անդամ չհանդիսացող փաստաբանի հետ (անվճարունակ քաղաքացիները հանրային պաշտպանի ծառայություններից օգտվում են անվճար. հանրային պաշտպաններին վարձատրում է պետությունը):

Հանձնաժողով հրավիրված ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մատնանշեց, որ այս փոփոխությամբ նպաստում են փաստաբանի անկախությանը. «Նա զերծ է մնում քննիչի հետ կոնտակտներից, Փաստաբանների պալատն էլ երաշխավորում է նրա ամսական աշխատավարձը»:

Արա Զոհրաբյանի խոսքով՝ վիճակագրությունը փաստում է, որ ամեն տարի քրեական եւ վարչական գործերի թիվն ավելանում է. «Դրանք սարսափելի թվեր են: Քրեական գործերի թիվը շատացել է 100, իսկ վարչական գործերի թիվը՝ մոտ 1000%-ով: Գործերի քանակն ազդում է հանրային պաշտպանի աշխատանքի որակի վրա: Բացի այդ, Հանրային պաշտպանի գրասենյակը որակյալ ծառայություններ է մատուցում, քաղաքացիների դիմելիությունն ավելացել է: Երբ հանրային պաշտպանի որակը բարձրանում է, անվճարունակ քաղաքացին նախընտրում է անվճար իրավաբանական օգնություն ստանալ, քան դիմել վճարովի փաստաբանին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031