Վարչապետի մայիսի 20-ի ելույթի հիմնական մասը, որը նվիրված էր դատաիրավական բարեփոխումներին, մանրամասնորեն վերլուծվել է տարբեր հարթակներում: Հիմնական տպավորությունն այն է, որ դա նորմալ քաղաքական ելույթ էր (իհարկե, իր վիճելի կողմերով), որն ուղղված էր այդ հիրավի փտած ոլորտի բարեփոխմանը: Ի տարբերություն բուն ելույթի, գործադիր իշխանության ղեկավարի հրահանգը՝ մի քանի ժամով պարալիզացնել դատական իշխանության աշխատանքը, բացասաբար ընկալվեց թե՛ ներսում (բացառությամբ Նիկոլ Փաշինյանի խանդավառ երկրպագուների), թե՛ դրսում՝ եվրոպական կառույցների կողմից:
Ավելի քիչ է խոսվել ելույթի այն դրվագից, որը նվիրված էր Հայաստան-Արցախ հարաբերություններին: Անձամբ ես չեմ հավատում այս հարցում դավադրությունների, առավել եւս՝ դավաճանությունների տեսություններին: Ուրիշ հարց, որ տարբեր շահագրգռված կողմեր, այդ թվում Հայաստանի եւ Արցախի ներկա ու նախկին իշխանությունները, հետապնդելով իրենց քաղաքական շահերը, կարող են, առանց հատուկ մտադրության, վնաս տալ երկու պետությունների, մեր ընդհանուր անվտանգությանը:
Բայց կարեւորն այստեղ ոչ այնքան բուն տեքստն է, որքան դրա քաղաքական համատեքստը, որը հետեւյալն է՝
1/ Ստեփանակերտում անցել է «Հայաստան-Արցախ» համաժողովը, որտեղ արտահայտվել են ՀՀ պաշտոնական միջավայրում հնչող բանաձեւերից տարբեր գաղափարներ,
Կարդացեք նաև
2/ Արցախում էր երկար ժամանակ գտնվում ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն ընդունվել է նաեւ Արցախի պաշտոնական շրջանակների կողմից,
3/ Արցախի Անվտանգություն քարտուղար Վիտալի Բալասանյանն իրեն ոչ կոռեկտ արտահայտություն թույլ տվեց Հայաստանի վարչապետի հասցեին,
4/ Արցախի ներկա եւ նախկին նախագահները եկել էին Երեւան՝ միջնորդելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար:
Այս համատեքստում է վարչապետը խոսում «նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժերի» դավադիր մտադրությունների մասին, եւ այնքան էլ պարզ չէ, այդ դավադրությանը («հակահեղափոխությանը») մասնակցո՞ւմ են արդյոք Արցախի ներկայիս իշխանությունները: Եվ ահա նույն դրվագում Նիկոլ Փաշինյանը առաջարկում է. «Իմիջիայլոց, կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար» : Պարզ է, որ քաղաքական մարմնի կողմից ստեղծվող հանձնաժողովը հետապնդելու է քաղաքական նպատակներ՝ տալ գնահատական Հայաստանի եւ Արցախի այն ժամանակվա իշխանությունների գործողություններին: Կարելի է ենթադրել, թե ինչպիսին կլինի այդ գնահատականը:
Ես կողմ եմ, որ բանակը թալանած գեներալներն ու սպաները, որոնք, ենթադրաբար, պատճառ դարձան, որ ապրիլյան պատերազմում մենք ունեցանք ավելի մեծ կորուստներ, քան կարող էինք ունենալ, դատվեն եւ ստանան ցմահ ազատազրկում: Բայց դրա համար ոչ մի «քննիչ հանձնաժողով» պետք չէ ստեղծել, դրա համար անհրաժեշտ է իրավապահ մարմինների հստակ աշխատանքը: Իսկ խորհրդարանում պարզապես հնչելու են բոցաշունչ, խարազանող ճառեր: Պարզ չէ, թե ում օգտին է դա լինելու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Առավել եվս եթե էտ հանձնաժողովը գլխավորումա Անդրանիկ Քոչարյանը որի նպատակները տարիներ շարունակ իր քաղաքական հակառակորդներից վրեժ լուծելնա, ոչ թե երկրի զարգացումը:
Եթե նկատել եք էտ մարդու խոսացածի 99տոկոսը մարտի 1, հոկտեմբերի 27 անցյալում լռված մնացած մարդը:
Ոնց որ մարտի 1-ի հետ կապված ռազմական գաղտնիք պարունակող ինֆորմացիաները ընտրովի հրապարկելով քաղաքական հարցեր էր լուծում նույնը անելույա հիմա:
Պարզվելույա, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տված Նիկոլի խորհրդականը ամեն ինչ ճիշտա արել մյուսները ամեն ինչ սխալ:
Նիկոլը ինքնել ասեց որ նույն բանը ասելա նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ Բալասանյանը դեռ ոչինչ չէր ասել:
Հենց իշխանությաննա պատրաստ շահարկել ամեն ինչ էտ թվում Արցախի հարցը իրան բարձրացնելու քաղաքկան հակառակորդներին հարվածելու համար: