Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի նախկին ռեկտոր, ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ Հրաչյա Գասպարյանը դեմ էր Լիլիթ Արզումանյանի թեկնածությանը: Բացի մի խումբ ուսանողներից եւ մի քանիսից, նա եւս չէր ցանկանում նրան տեսնել ռեկտորի պաշտոնում: Պարոն Գասպարյանը պնդում էր, որ ուսանողները պետք է սիրեն ռեկտորին ու լավ հարաբերություններ ունենան նրա հետ: Ի պատասխան, կառավարման խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նարինե Թուխիկյանը նրան հարցրեց. «Դուք ինչպիսի՞ հարաբերությունների մեջ էիք ձեր ռեկտորի հետ, երբ ուսանող էիք»: Վատ` ասաց Գասպարյանը: «Եվ ի՞նչ, դժգոհ եք ձեր ուսումնառության տարիներից»,-հարցրեց Թուխիկյանը:
«Ոչ իհարկե, իմ ղեկավարից գոհ եմ, որովհետեւ իր հետ եմ անմիջականորեն առնչվել»,-ասաց նախկին ռեկտորը: «Այս ուսանողներն էլ կաշխատեն իրենց կուրսղեկի, դասախոսների հետ եւ իրենք էլ ռեկտորի հետ որեւէ կապ գուցե չունենան, հնարավոր է, որ չիմանան էլ, թե ով է իրենց ռեկտորը»,-ասաց Թուխիկյանը:
«Էդ արդեն ուրիշ ինստիտուտ է, մերը չի, մեր ինստիտուտում առաջին հերթին փոխհարաբերությունն է կարեւոր, սա ունի իր առանձնահատկությունը, փոքր բուհ է»,- չնահանջեց Գասպարյանը:
Նրան ընդհատեց խորհրդի մեկ այլ անդամ, ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը` ասելով, որ ոչ թե փոխհարաբերություններն են օգուտ տալիս մշակույթին, այլ կոնկրետ ծրագրերն ու գործողությունները:
Կարդացեք նաև
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք տպագիր «Առավոտի» այսօրվա համարում