Լրահոս
Օրվա լրահոսը

«Duxov Lur, Duxov Hayer, Hayastan Hayer» օգտատերն անօրինական ճանապարհով տիրացել է իմ խմբին»

Մայիս 23,2019 14:30

Որպես ՖԲ սոցիալական ցանցի օգտատեր 2013թ. նոյեմբերի 16-ին հիմնադրել եմ խումբ՝ «ԱՌ եւ ՏՈՒՐ» անվամբ: Խմբի հիմնական նպատակը մարդկանց զբաղվածությունն է առեւտրի բնագավառում: Խմբում կար 48.800 անդամ, բավականին մեծ թվով մարդիկ, որոնք հավաքագրվել են իմ վեց տարիների աշխատանքի արդյունքում: Շատ ակտիվ գործունեություն եմ ծավալել խմբում, վայելել խմբակիցների սերն ու հարգանքը:
Խմբի բնականոն ընթացքը խաթարվեց այս տարվա ապրիլի 20-ին, երբ ոմն «Duxov Lur, Duxov Hayer, Hayastan Hayer» օգտատեր անօրինական ճանապարհով տիրացավ իմ խմբին: Բավականին հմուտ, այս գործում փորձված, ճարպիկ խաբեբան վայրկյանների ընթացքում դարձավ խմբի ադմին, ինձ հեռացրեց իմ ադմինությունից, հեռացրեց խմբից: Իմ խմբակիցներն իմանալով՝ բազմիցս թե խմբում եւ թե իրեն ուղղված նամակներում հայտնեցին այդ մասին, որ ինքը այդ խմբի ադմինը չէ, որ գողացել է: Այդ ամենից հետո նա հեռացրեց բոլոր իրեն դատապարտողներին եւ արգելափակեց: Ի դեպ, ես իր միակ զոհը չեմ, կա մի կին էլ, որը նույնպես տուժել է իր գործունեությունից: Տասն օր առաջ դիմել եմ ոստիկանություն, քննիչն ասել է՝ «հնարավոր չէ ֆեյքին բռնել»:

Հարգելի խմբագրություն, շատ եմ խնդրում, որ այս գործը իրավական ուժ ստանա:

Հուսամ, որ Ձեր ջանքերի շնորհիվ համապատասխան մարմինները կհայտնաբերեն այս չարագործին եւ մեզ կվերադարձվեն մեր իսկ հիմնած խմբերը:

ՆԱԴՅԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Վանաձոր

-Վերջերս ԱԱԾ տնօրենը հայտարարեց «Դուխով Հայաստան» էջի տակ թաքնված անձի ձերբակալման մասին: Նա հայտնեց նաեւ, որ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ՝ ազգային-ռասայական խտրականության տարածման հիմքով։ Չի բացառվում, որ նշյալ «Դուխովը» աղերս ունենա ձերբակալված «Դուխովի» հետ:

«Առավոտ» օրաթերթ,

22.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031