Մայիսի 20-ին «Խուլերի միավորում» հասարակական կազմակերպության շենքի առջև տեղի է ունեցել միջադեպ: Միավորման աշխատակիցները չեն կարողացել ներս մտնել շենք:
ՀԿ անդամների խոսքով ապրիլի 29-ին, միության նախագահը շենքից գողացել է համակարգիչները, որից հետո «Խուլերի միավորման» անդամները դիմել են ոստիկանություն, նրանք էլ շենքը փակել են միավորման անդամների համար:
ՀԿ նախագահ Գրիգոր Գրիգորյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքները:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի տեսանյութում: