Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվեքննիչ պալատը բացահայտել է մի շարք խախտումներ

Մայիս 22,2019 23:03

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ՀՀ ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների մայիսի 22-ի համատեղ նիստում Նարեկ Զեյնալյանի ու Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել են ՀՀ Հաշվեքննիչ պալատի ներկայացրած երկու ընթացիկ եզրակացությունները:

ՀՀ Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը ներկայացնելով առողջապահության բնագավառում լիցենզավորման գործընթացի իրականացման (բացառությամբ դեղատնային գործունեության լիցենզավորման) վերաբերյալ եզրակացությունը, տեղեկացրել է, որ հաշվեքննությունն ընդգրկել է 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը: Նա նշել է, որ առողջապահության նախարարությունը՝ բժշկական օգնության եւ սպասարկման իրականացում գործունեության տեսակի լիցենզավորման գործընթացներն իրականացրել է ՀՀ օրենսդրության պահանջներն անտեսելով: Դավիթ Չիբուխչյանը մասնավորապես ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում շուրջ 400 լիցենզավորված անձանցից 268-ը չեն ներկայացրել մասնագիտական որակավորման վերաբերյալ փաստաթղթեր: Ըստ ՀՀ լիցենզավորման կարգի` դրանք  պետք է ներկայացվեն լիցենզավորված գործունեությունը սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ,  ինչը, ըստ զեկուցողի,  լիցենզիայի գործողության կասեցման հիմք է:

Հաշվեքննիչ պալատը ՀՀ առողջապահության նախարարությանը ներկայացրել է նաեւ մի շարք առաջարկություններ, որոնք ընդունվել են եւ կիրառման փուլում են:

Հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետ Գեղամ Հովեյանը հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի իրականացման վերաբերյալ կառույցի ընթացիկ եզրակացությունը, որը ներառում է 2017թ-ի հունվարի 1-ից մինչեւ 2018թ-ի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը:

Զեկուցողի խոսքով՝ ուսումնասիրությունների արդյունքում Հաշվեքննիչ պալատը բացահայտել է մի շարք խախտումներ: Մասնավորապես, համեմատվել են 167 անուն  սարքավորումների, կահույքի, պարագաների ու մատակարարների կողմից ձեռք բերման գները, որի արդյունքում   պարզվել է, որ  տարբերությունը կազմել է 847,269.0 հազ դրամ: Ըստ Գեղամ Հովեյանի` հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի կողմից կազմակերպված եւ անցկացված մրցույթներն առանձին չափաբաժիններով գնահատելու դեպքում  կտնտեսվեր 184,441.6 հազ. դրամ:

Հաշվեքննիչ պալատը նաեւ ներկայացրել է մի շարք առաջարկություններ:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է գերատեսչության պարզաբանություններն ու առարկությունները` Հաշվեքննիչ պալատի արձանագրած անհամապատասխանությունների վերաբերյալ:

ԱԺ պատգամավորները հնչեցրել են հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:

Հանձնաժողովների նախագահները կարեւորել են նմանատիպ ձեւաչափերով քննարկումները եւ նշել, որ նրանք  հետամուտ են լինելու արձանագրված խնդիրների լուծմանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031