Թեեւ փորձառու արշավականները գիտեն՝ ինչ վերցնեն այդպիսի ճամփորդությունից առաջ,այդուհանդերձ մասնագետները խորհուրդ են տալիս արշավ գնալիս ինչպիսի իրեր ոչ մի դեպքում չմոռանալ վերցնել: Այս մասին գրում է Travel Daily News- ը:
Նախքան ուղեւորության մեկնելը գիշերակացով բաց երկնքի տակ, մասնագետները խորհուրդ են տալիս համոզվել, որ բոլոր անհրաժեշտ իրերն եք ձեզ հետ վերցրել, որոնք ձեզ համար անվտանգ ու հարմարավետ հանգիստ կապահովվեն:
Արշավի մեկնելիս առաջին հերթին պետք է ձեզ հետ վերցնեք սնունդ, որը երկար պատրաստելու կարիք չունի եւ՝ ջրեղեն: Ընդ որում` ջուրը որքան շատ, այնքան լավ:
Ըստ մասնագետների, արշավի գնացող ճանապարհորդը պետք է մի գլխավոր կանոնի հետեւի՝ պարզ ճաշացանկ կազմի: Սննդակարգում պետք է լինեն սենդվիչներ, չորացրած մրգեր, ընկույզների խառնուրդ, կտրատված թարմ մրգեր, բլիթներ, լուծվող սուրճի եւ թեյի փաթեթներ:
Կարդացեք նաև
Նույնիսկ ամենայն մանրուքներով ծրագրված ճամփորդությունը կարող է անակնկալներ մատուցել՝ օրինակ մոծակների խայթոցների եւ արեւի այրող ճառագայթների տեսքով: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս, պաշտպանիչ քսուքներ վերցնել՝ առնվազն 30 SPF պաշտպանողականությամբ, ինչպես նաեւ միջատների դեմ պայքարելու բավարար քանակությամբ միջոցներ:
Որպեսզի կարողանաք արագ եւ արդյունավետ կերպով խարույկ վառել պետք է ձեզ հետ վերցնել հատուկ կրակայրիչ,որը կիրառելի է հատկապես՝ սառը եւ թաց եղանակի դեպքում: Բայց, մասնագետները հորդորում են չմոռանալ անվտանգության մասին, եւ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որտեղ չի կարելի բաց կրակ վառել:
Արշավի գնալիս ամենակարեւոր իրերից է հարմարավետ եւ հագուստը:
Ինչպես ասում են՝ մայր բնության գրկում այն տեղը եւ իրավիճակը չէ, որ դու պետք է ընկնես նորաձեւության հետեւից: Ձեր ամենամոդայիկ հագուստները թողեք տանը եւ ձեզ հետ վերցրեք հարմարավետ եւ պրակտիկ հագուստներ:
Վերցրեք մի քանի տաք հագուստներ նույնիսկ, եթե եղանակը ձեզ արեւ ու տաք օրեր է խոստացել: Դրանք անհրաժեշտ են, որպեսզի փոփոխվող եղանակին պատրաստ լինեք: Ըստ մասնագետների, երբեք ավելորդ չէ ջրակայուն բաճկոնն ու լրացուցիչ կոշիկը:
Արշավի համար նախատեսված իրերի ցանկում պետք է ներառել նաեւ գիշերային տաք պարագաները: Անպայման ճշտեք, որ ձեր քնապարկը համապատասխանում է տվյալ միջավայրի ջերմաստիճանին, որտեղ որ պատրաստվում եք անցկացնել գիշերը: Ինչպես նաեւ պետք չէ խնայել վրանի չափսերի հաշվին, քանի որ, փորձը ցույց է տալիս, որ ձեզ անհրաժեշտ է ավելի մեծ տարածք, քան դուք պատկերացնում էիք:
Վրանում գիշերելու համար իդեալական տարբերակ է փչովի ներքնակները:
Պատրաստեց՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ