Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ և հաստատվել խորհրդի կազմը

Մայիս 22,2019 20:45
Karavarutyun

ՀՀ վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի N 486-Լ որոշմամբ ստեղծվել է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ և հաստատվել խորհրդի կազմը: Խորհրդի նախագահ է նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

2019թ. մայիսի 17-ին Խորհրդի նախագահը հրավիրել է առաջին նիստը, որին մասնակցել են խորհրդի 22 անդամներից 21-ը, ինչպես նաև հրավիրվել են ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող կազմակերպությունների ղեկավարները:

Օրակարգի համաձայն միաձայն հաստատվել է խորհրդի աշխատակարգը:

Օրակարգի մյուս հարցերը վերաբերում էին պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին հատկացված 20 մլն դրամի բաշխմանը և ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների ներկայացմանը:

Բյուջեով ազգային փոքրամասնություններին հատկացված 20 մլն դրամի բաշխման կապակցությամբ որոշվել է 8.998.000 դրամը, ինչպես նախկինում, հավասարապես բաշխել 11 ազգային փոքրամասնությունների համայնքները ներկայացնող խորհրդի անդամ կազմակերպությունների միջև, իսկ 1 մլն 2 հազար դրամը փոխանցել կազմակերպություններից մեկին, այն է. «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ-ին՝ խորհրդի միասնական միջոցառումների կազմակերպման համար:

Բյուջեով նախատեսված գումարի մնացյալ 10 մլն դրամը որոշվել է բաշխել համաձայն ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների կողմից (այդ թվում նաև՝ խորհրդի անդամ չհանդիսացող) ներկայացրած ազգային մշակույթի զարգացմանը, լեզվի և ինքնության պահպանմանը, ինչպես նաև իրավական դաշտում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացմանն ուղված առավել կարևոր  նախաձեռնու­թյունների և ծրագրերի՝ առավելություն տալով այն համայնքների ծրագրերին, որոնք չունեն պետականություն և մեծաթիվ են (եզդիական, ասորական, քրդական): Հաշվի առնելով այն, որ ոչ բոլոր կազմակերպություններն էին նիստին ներկայացրել համապատասխան ծրագրեր, առաջարկվել է այդ բացը լրացնել մինչև մայիսի 21-ը:

Մայիսի 22-ին, ժամը 15:00-ին նշանակվել է խորհրդի արտահերթ նիստ ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերի քննարկման և հաստատման համար:

Նախատեսված ժամին կայացած Խորհրդի արտահերթ նիստը քննարկել է ներկայացված ծրագրերի համար ակնկալվող միջոցների տրամադրման հարցը և հաստատել գումարի բաշխումն ըստ այդ ծրագրերի:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031