Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների արտգործնախարարների խորհուրդն ընդունել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը միավորման գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին հայտարարել է Ղրղըզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը Բիշքեկում տեղի ունեցած արտգործնախարարների նիստին:
«Համաձայն առաջարկի՝ Զասը պետք է անցնի ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարմանը 2020թ. հունվարի 1-ից»,- ասել է նախարարը:
Նա հավելել է, որ Զասի նշանակման որոշումը կընդունվի աշնանը՝ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ