Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ կապված երկրում տիրող ներկայիս իրավիճակի հետ:
Նրանք համաձայնել են, որ բարեփոխումների գործընթացը, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարը և արդարադատության ոլորտի բարեփոխումները պետք է ընթանան Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին և Հայաստանի՝ որպես Եվրախորհրդի անդամ երկիր ստանձնած պարտավորություններին համահունչ:
Գլխավոր քարտուղար Յագլանդը հաստատել է կազմակերպության աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին:
Եվրախորհրդի պատվիրակությունը Երևան կժամանի վաղը՝ անհրաժեշտ բարեփոխումների հետ կապված խորհուրդներ և օժանդակություն առաջարկելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ