Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարուքյանը «Իմ քայլին» հիշեցնում է Տիգրան Սարգսյանի հայտնի խոսքը՝ քիչ խոսեք ճգնաժամի մասին, եւ այն չի լինի

Մայիս 22,2019 18:00

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ խորհուրդն այսօր փակ նիստում որոշեց մերժել «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկը:

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն առաջարկում էր ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչը եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցը:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում համոզմունք հայտնեց, որ «Իմ քայլը» չի ուզում այդ հարցերը քննարկի, հայտարարություն անի. «Երեւի մտածում են, որ եթե լռեն, ամեն ինչ կանցնի: Ժամանակին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսվեց, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնի դարձած բան ասաց՝ քիչ խոսեք ճգնաժամից, եւ այն չի լինի…հիմա երեւի «Իմ քայլի» պատգամավորները մտածում են, որ եթե քիչ խոսեն դատարանները շրջափակելու մասին, ապա այդ սահմանադրական խախտումը կանցնի-կգնա»:

Էդմոն Մարուքյանը համոզված է, որ այս կերպ խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է հարցի քննարկումը «թաղել» եւ մոռացության մատնել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/585360405205184/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031