Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Կարինե Խոդիկյանը ռեկտորի ընտրությունների ժամանակ հիշեց, թե ինչպես էր ինստիտուտի դոցենտ Արամ Սուքիասյանը թվարկում էր ինստիտուտի նախկին ռեկտորներին, այդ թվում Դավիթ Մուրադյանին, ու բոլորը ծափահարում էին:
«Ինքը թվարկեց բոլոր մեծերին` Սոս Արտաշեսովիչին, որպես վերջին մեծ էլ ինքը ներկայացավ…Ես հիշեցի եւ հիշելու եմ, թե ինչպես նույն անձինք, որոնք ուրախ ծափահարում էին Դավիթ Մուրադյանին, ընդամենը մի քանի ամիս առաջ ինչպես էին իրենց պահում նրա աշխատասենյակում, ինչ օրի էին դրել Դավիթ Մուրադյանին…Ես ընդամենը ասում եմ իմ վերաբերմունքը սկզբունքայնության մասին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ