Երկուշաբթի օրը՝ մայիսի 20-ին, Ռուսաստանում ձերբակալվել է ռուսական «Голос» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Ռոման Ուդոտը:
Ի պաշտպանություն Ռոման Ուդոտի այսօր ակցիայի մասնակիցները նամակ-հայտարարություն փոխանցեցին Ռուսաստանի դեսպանին:
«Ռոման Ուդոտը բավականին հայտնի անձնավորություն է, նա մասնակցել է Հայաստանում 2015թ. Սահմանադրական հանրաքվեին, ինչպես նաեւ 2018 թվականի ԱԺ ընտրություններին՝ դիտորդի կարգավիճակով: 2015 թվականին վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ՝ օգտագործելով մեթոդաբանությունը, որը նաեւ առաջարկվել է եւ կիրառվել պարոն Ուդոտի կողմից: Վերջերս պարոն Ուդոտի եւ НТВ հեռուստաալիքի լրագրողի միջեւ ծագած բանավեճի հետեւանքով նրան մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն՝ սպանության կամ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու սպառնալիքով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսեյ Պետրոսյանը: