ԱԺ խորհուրդը քիչ առաջ ավարտված փակ նիստում որոշեց մերժել «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկը: Այս մասին լրագրողներին հայտնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն առաջարկում էր ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչը եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցը:
Հարցին՝ «միտում տեսնո՞ւմ եք, չուզեցա՞ն իրենց քաղաքական առաջնորդի հայտարարություններն ԱԺ նիստում քննարկման առարկա դարձնել», Էդմոն Մարուքյանն այսպես պատասխանեց. «Այս շենքում ապաքաղաքական բան չկա: Մենք քվեարկեցինք «կողմ», իրենք՝ «դեմ»: Իրենք գտան, որ պետք չէ այդ հարցերին անդրադառնալ եւ քննարկել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Փաստորեն, հին ավանդույթները շարունակվո՞ւմ են»: Մարուքյանն արձագանքեց. «Ես կասեի՝ ավելի վատ ավանդույթներ են ամրագրվում»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/585360405205184/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ