Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սոմեր Բեսսի-Բրայերսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անցումային արդարադատության ներդրմանն առնչվող մի շարք հարցեր:
Փոխնախարար Վարդապետյանը գործընկերներին տեղեկացրել է, որ առաջիկայում Խորհրդարանում կազմակերպվող հանրային լսումների շրջանակում՝ որպես հիմնական զեկուցող, ներկայացնելու է անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերը: Ամերիկացի գործընկերոջ հարցին ի պատասխան՝ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական քննարկումների օրակարգում ներառված են նաև վեթթինգի ինստիտուտի կիրառման իրավական գործիքակազմին առնչվող հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունների:
Կարդացեք նաև
Ամփոփելով քննարկումը՝ կողմերը հետագա համագործակցության խորացման պայմանավորվածություն են ձեռք բերել:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն