Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտում ավարտվեցին ռեկտորի ընտրությունները: Խորհրդի 24 անդամներից 6-ը դեմ քվեարկեց, 1 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց, եւ ռեկտորի միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանն ընտրվեց:
Ընտրությունների ընթացքում ուսանողները միջանցքում վանկարկում են «այլընտրանք» եւ երգում «Գինի լից» երգը:
Ընտրությունների արդյունքներն իմանալուց հետո ուսանողները, Պապ Իսպիրյանի գլխավորությամբ, փակեցին ինստիտուտի բոլոր մուտքերն ու ելքերը եւ թույլ չտվեցին որեւէ մեկին հեռանալ տարածքից: Նրանք պահանջում են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:
Կարդացեք նաև
Ինստիտուտում իրավիճակը ծայրահեղ լարված է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ