Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյանն առաջարկում է հեռուստամարաթոն-դրամահավաքով հավաքագրված գումարի որոշակի մասն ուղղել Սփյուռքի հայկական համայնքներին

Մայիս 22,2019 16:01

Օրերս Մխիթար Հայրապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին ներկայացրել է հիմնադրամը փաստացի համահայկական դարձնելուն միտված առաջարկ, այն է՝ ամենամյա հեռուստամարաթոն-դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարի որոշակի մասն ուղղել Սփյուռքի հայկական համայնքների ուժեղացման տարբեր ծրագրերի։

Ըստ Հայրապետյանի, սա Սփյուռքի հետ հարաբերություններում բոլորովին նոր քաղաքականություն վարելու իրենց նախընտրական ծրագրի կետերից մեկն է, որի շնորհիվ Հայաստանը կարևորագույն դեր կունենա Սփյուռքի բազմազան համայնքների, կազմակերպությունների, հաստատությունների ուժեղացման գործում, կաջակցի դժվարության մեջ հայտնվածներին, կլուծի հրատապ խնդիրները:

Շարունակելով՝ Մ. Հայրապետյանն արձանագրում է, որ գործադիր տնօրենի, նրա թիմի և իր պատկերացումները լիովին համընկնում են. Հայաստան-Սփյուռք կապի առողջացմանն ուղղված այս հերթական քայլին պարոն Արշամյանը մանրամասն կանդրադառնա Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստի ժամանակ՝ հունիսին։

Մամուլի հաղորդագրություն

Լուսանկարում՝ Դեռեւս ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը եւ «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031