Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում կրքերը լարված են, խորհրդի անդամ ուսանողներից մեկը նույնիսկ ձայնը բարձրացրեց Հենրիկ Հովհաննիսյանի վրա, ինչին միջամտեց խորհրդի անդամներից` Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: «Չհամարձակվեք ձայներդ բարձրացնել Հենրիկ Հովհաննիսյանի վրա»,- ասաց պարոն Մկրտչյանը:
Միջանցքում ուսանողները, որ առավոտից պատրաստված էին բողոքի գործողությունների, իսկ խորհրդի նախագահի ձեւակերպմամբ՝ ուղղորդված, վանկարկում էին այլընտրանք բառը:
Նիստն ուղիղ հեռարձակվում էր, Վարդան Մկրտչյանը նրանց ասաց, որ պահանջը լսվել է ներսում, խորհուրդն աշխատում է:
«Մեզ խորհուրդը հետաքրքիր չի, մեզ այլընտրանք 1 պետք»,- գոռում էր մեկ այլ ուսանող:
Կարդացեք նաև
Խորհրդի անդամ Սամվել Կարաբեկյանի նյարդերն էլ տեղի տվեցին խորհրդի անդամ ուսանողների մեղադրանքներից: Նա սաստեց տղաներից մեկին. «Դուք դեմագոգիայով եք զբաղված»:
Նիստը շարունակվում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասները՝ առաջիկայում: