Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ից կորած պապկաներում ոչ միայն թղթեր են, այլ տեսանյութերի կրիչներ». Դանիել Իոաննիսյան

Մայիս 22,2019 14:51

Իրազեկ քաղաքացիների միավորում ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ, ոստիկանության ծառայողները վախեցած են` իրենց պարտականությունները կատարելու հարցում, որովհետեւ այլեւս ապահովագրված չեն քրեական հետապնդումից: «Եթե, ասենք, նա խուզարկություն է կատարում ինչ-որ մեկի մեքենայում, եւ այդ մարդը բողոք է ներկայացնում ՀՔԾ, որեւէ մեկը չի զանգելու եւ ասի՝ նորմալ է, նա հրաման է կատարել: ՀՔԾ-ն պետք է քննի եւ տեսնի` հանցակազմ կա՞, թե՞ ոչ: Այս պարագայում պետք է լինում փաստաբան վարձել, որը մեկ օրվա աշխատանքի համար կարող է այնքան գումար ուզել, որքան ոստիկանի մեկ ամսվա աշխատավարձն է»,- «ԱԱԾ-ի դերն ու նշանակությունը. ի նպաստ ո՞ւմ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ, կարծիք հայտնեց նա: Դանիել Իոաննիսյանն օրինակ է բերում օրերս գեներալ Վիտալի Բալասանյանի հետ տեղի ունեցած դեպքը եւ պնդում, որ ոստիկաններն իրավունք ունեին զննություն կատարել, բայց չկատարեցին, որովհետեւ վախեցան: Այս իմաստով, նոր Հայաստանում, նա ոչ միայն ԱԱԾ-ի, այլ նաեւ ոստիկանության աշխատանքի հետ կապված խնդիրներ է տեսնում, եւ դրանց լուծումները կառուցվածքի փոփոխությամբ է պայմանավորում:

Քննարկման մասնակիցներից «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանն էլ ԱԱԾ-ի աշխատանքի համատեքստում հիշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ԱԱԾ-ից փաստաթղթեր են կորել: «Եթե պապկաներ են կորում եւ մինչեւ հիմա բացահայտված չէ…, եթե բացահայտված են`ինչո՞ւ չեն ասում, վարչապետն ասում է ոնց որ քննություն էր իրականացվում… ոնց որը ո՞րն է, լրջագույն բան է»,- ասաց նա՝ հավելելով, որ կան բաժիններ եւ կան այդ բաժինների ու փաստաթղթերի հստակ պատասխանատուներ. «Կանչում են Քննչական մարմին, գործ են հարուցում եւ բացահայտում: Միգուցե այդ կոմպրոմատները վերաբերվում են ընդդիմությանը եւ բիզնեսմենների՞ն. ո՞ւր են գնացել դրանք: Իսկ միգուցե  հիմա, երբ դատարանները ապօրինի վճիռներով «Մարտի 1»-ը փորձում են կոծկել, միգուցե այդ դատավորները այդ «պապկաների» ազդեցության տա՞կ են դա անում: «Սպրո՞ւտն» է իշխում, թե՞ հեղափոխությունն արդյունք է տվել, կան ռեալ նոր ուժեր, որ իշխում են եւ կարող են արդարադատություն իրականացնել»:

Դանիել Իոաննիսյանն էլ հավելեց. «Կորած պապկաներում ոչ միայն թղթեր են, այլեւ տեսանյութերի կրիչներ»: Նա, ի դեպ, ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանին առաջարկում է`դուրս գալ համակարգից եւ քաղաքական ճանապարհով փորձել դառնալ փոխվարչապետ, ոչ թե այն ճանապարհով, որ անում էր ամիսներ առաջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031