Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում ռեկտորի ընտրություններ են: Հավակնորդներից երկուսը՝ Արմեն Հարությունյանը եւ Վասիլի Գեւորգյանը չեն համապատասխանել սահմանված պահանջներին: Միակ թեկնածուն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանն է:
Արմեն Հարությունյանը հետաքրքրվեց, թե ինչու ներկա չէ ԿԳ ներկայացուցիչը, որին ինքը պատրաստվում է հարցեր ուղղել: Խորհրդի նախագահ Կարինե Խոդիկյանի առաջարկով փոքրիկ ընդմիջում հայտարարվեց՝ մինչեւ լիազոր մարմնի ներկայացուցիչը կմոտենա:
Մանրամասներն ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ