Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսա՞ք Սվիտալսկու հայտարարությունը… Ընդդիմության արձագանքը շոկային եւ պահի տակ էմոցիոնալ վերաբերմունք էր». Ալեն Սիմոնյան

Մայիս 22,2019 12:56

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում դատարանները շրջափակելու որոշումը, ընդդիմությունն ասում է, որ սա ուղիղ հարված էր ժողովրդավարությանը, ԵԽԽՎ-ից գնահատականներ են հնչում: Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Տեսա՞ք թե՛ Սվիտալսկու հայտարարությունը, թե՛ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, թե՛ միջազգային արձագանքը: Ընդդիմության արձագանքը շոկային եւ պահի տակ էմոցիոնալ վերաբերմունք էր: ՀՀ-ում ընդդիմությունը երեւի թե չի ընկալել, որ ժողովրդին է պատկանում իշխանությունը, նույն գործադիր իշխանությունը, օրենսդիրը, նաեւ դատական իշխանությունը»:

Հարցին այսինքն, եթե վաղը ԱԺ-ից դժգոհ լինեն, նույն ժողովուրդը պետք է հավաքվի եւ…Ալեն Սիմոնյանն արձագանքեց միանգամից. «Եթե դա ժողովուրդն է, այո՛: Թող հավաքվեն եւ չթողեն»:

Երբ լրագրողներից մեկն ընդգծեց, որ հիմա դուք փողոց եք հանում 1100 մարդ՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Դա ինձ հիշեցնում է Սերժ Սարգսյանենց ժամանակ, երբ փողոց էին դուրս գալիս…Նման քաղաքական ակցիա տեղի է ունեցել նաեւ հեղափոխության օրերին: Ես անձամբ մասնակցել եմ Վերաքննիչ դատարանի գործունեության սահմանափակմանը»:

Իսկ թե ինչո՞ւ ավելի շատ մարդ դուրս չեկավ փողոց, Ալեն Սիմոնյանն ասաց. «Իսկ կարիք կա՞ր: Կարծում եմ, այն քանակը, որը եղել է եւ այն փաստը, որ բոլոր դատարանները շրջափակված են եղել բողոքող քաղաքացիներով, խոսուն է: Իսկ եթե 2100 լիներ, կամ 50 հազար, էս խոսակցությունները տեղի չէի՞ն ունենալու: Ժողովուրդ, մենք որ քայլելը սկսում էինք, 10-13 հոգով էինք, բայց ներկայացնում էինք մարդկանց համընդհանուր կարծիքը, որն ի վերջո իրագործման բերեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031