Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանների շենքերը շրջափակելու փոխարեն մեկ տարի ժամանակ կար ոլորտում օրենսդրական փոփոխություններ անելու, գործող օրենսգրքերը փոխելու. «Փաստ»

Մայիս 22,2019 12:50
Constitutional Court

Դատարանների շենքերը շրջափակելու փոխարեն մեկ տարի ժամանակ կար ոլորտում օրենսդրական փոփոխություններ անելու, գործող օրենսգրքերը փոխելու՝ ըստ նոր արժեքային համակարգի, ինչը չի արվել: Համատարած բոլոր դատավորներին անվանարկել ու համարել «անվստահելի», վիրահատական միջամտություն հայտարարել՝ վեթթինգի կամ հրաժարականների պահանջով, քաոս է ստեղծելու: Նախօրեի իր «համահայկական ելույթով» վարչապետը գոնե մեկ չափանիշ չնշեց՝ ինչպե՞ս է որոշվելու՝ դատավորը անաչա՞ռ է, թե՞ աչառու: Դիցուք՝ վաղը հրաժարական տվեցին բոլոր 234 դատավորները, ու ի՞նչ է լինելու: ՔՊ անդամները վիճակահանությամբ նշանակվելու են դատավո՞ր, համաժողովրդական հանրաքվեն դատական համակարգի շուրջ ի՞նչ հարց է առաջադրելու՝ վստահություն հայտնել կոնկրետ դատավորների՞ն, թե՞ վարչապետի պոռթկումներին: Դատարանների շրջափակմանը մասնակցեց, ըստ տարբեր հաշվարկներիի, 1100-1500 քաղաքացի: Եթե սա համեմատեք վարչապետի կոչով փողոց դուրս եկողների նախկին թվերի հետ՝ բացահայտորեն ժողովուրդը հոգնել է պերմանենտ ու պրիմիտիվ «հեղափոխությունից» և ուզում է ապրել արժանապատիվ կյանքով, որ իրեն խոստացվել է մեկ տարի առաջ:

Իրականում ակնհայտ էր, որ դատարանների դեմ ընդվզման հիմքում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու կոնկրետ դատավորի որոշումն էր: Փաստացի Նիկոլ Փաշինյանի համար իր նախաձեռնած ակցիայի «նպատակն ու առանցքային սիմվոլն» ավելի կարևոր էր, քան ՀՀ վարկն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում: Միանշանակ է մի բան՝ Քոչարյանի պաշտպանական թիմն ու աջակիցները նման աջակցություն Նիկոլ Փաշինյանից չէին սպասում. հետագայում նրանք դարձյալ հայտարարելու են, որ երկրորդ նախագահի դեմ անձնական վրեժխնդրություն է իրականացվում, որն արտահայտվեց նաև դատարանների դեմ ճնշմամբ:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031