Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման մասին լուրեր հրապարակած «դատական փորձագետ» Արտակ Գալստյանը «Վանոյի Արտակն» էր. «Ժողովուրդ»

Մայիս 22,2019 12:43

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ իրավապահ համակարգը փնտրում է աղբյուրին, թե ով կամ ինչպես իմացավ, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորները՝ Վազգեն Ռշտունին՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը, Արշակ Վարդանյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը, Մխիթար Պապոյանը։

Երեկ գործին խառնվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, եւ վերջինս հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին՝ նշելով. «Նկատի ունենալով, որ նշված հրապարակումն ամբողջությամբ սուտ է, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը եւ պարունակում է հանցագործության մասին տեղեկություններ, հետեւաբար, համապատասխան մարմիններին խնդրում եմ իմ այս հրապարակումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում եւ, օրենքով սահմանված կարգով, պատշաճ իրավական գնահատական տալ Արտակ Գալստյանի եւ այդ կեղծ տեղեկությունը վերջինին հաղորդած անձի արարքներին։ Հատկանշական է, որ Արտակ Գալստյանը, չհանդիսանալով լրագրող, պարտավոր է բացահայտել տեղեկատվության աղբյուրը»։

ՀՀ իրավապահները գործի անցան, մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին՝ հաղորդման մասին տեղյակ են, հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել դրանում նշված հանգամանքները։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՀՀ իրավապահները սկսել են պարզել, թե ով է դատական փորձագետը։ Այսպիսով, տեղեկություններ են ստացվել, որ վերոնշյալ տեղեկությունը հրապարակած անձը, որ նախկինում ազատազրկման է դատապարտված եղել, հայտնի է Վանոյի Արտակ անունով։ Այդ մասին հայտարարել է Քոչարյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ ասելով, որ ժամանակին ինքը այդ անձնավորության հետ կապված խափանման միջոցի՝ կալանավորման հարցեր է քննել ու բավարարել։

Մինչ այդ իրավապահները միաժամանակ ստուգումներ ու բացատրություններ են վերցրել դատական համակարգի ներկայացուցիչներից՝ փորձելով հասկանալ, թե նրանք ինչ կապ ունեն դատական փորձագետի հրապարակած տեղեկությունների հետ։ Ասել է թե՝ դատական համակարգում կասկածներ ունեն, որ միգուցե դատական համակարգից է այդ ինֆորմացիան դուրս եկել, եւ դատավորների գլխին, իբր թե, «շառ են անում»։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031