Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անի Սամսոնյան. Ապրիլյան պատերազմում կան կետեր, որոնք պետք է բացահայտել. «Ժողովուրդ»

Մայիս 22,2019 12:19

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրենք եւս կարծում են, որ պետք է դատական համակարգում վիրահատական միջամտություն իրականացնել, բայց դա պետք է անել օրինականության շրջանակներում։

–Դատավորների հրաժարական, Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարական եւ ԲԴԽ նախագահի հրաժարական, սա է իշխանությունների, կարելի է ասել, նպատակը։ Ըստ Ձեզ՝ դա իրական կդառնա՞։

–Ես կարծում եմ, որ մենք պետք է հավաքվենք ու քննարկենք, դա պարոն վարչապետն ասում է անցումային արդարադատության գործի շրջանակներում։ Մեր արտահերթ նիստը նաեւ դրա մասին էր, որ եկեք հավաքվենք, քննարկենք, թե ինչ չափանիշներ ենք դևում, ինչ ենք մենք ուզում։ Մինչեւ մենք դա չհասկանանք, մենք չենք կարող համարել՝ դա ճիշտ էր, թե ճիշտ չէր։ Առանց քննարկման դաշտ ստեղծելու եւ առողջ մթնոլորտ գեներացնելու մենք չենք կարող որեւէ գործողություններ անել, դրանք լինելու են էմոցիոնալ գործողություններ, որոնք որ կարող են ոչ միայն չառողջացնել համակարգը, դա կարող է աչքի փոխարեն ունքը հանել։

–Իսկ խմբակցությունը ի՞նչ տեսակետ ունի Նիկոլ Փաշինյանի վերջին ուշագրավ հայտարարության մասին, երբ ասաց, որ հնարավոր է՝ ստեղծեն հանձնաժողով, որը կքննարկի Ապրիլյան պատերազմի հանգամանքները։

–Կա պահանջ, ու այդ պահանջը եղել է անցած տարվանից։ Ապրիլյան պատերազմում կան կետեր, որոնք պետք է բացահայտել, որովհետեւ մենք ստանում էինք տեղեկատվություն այն մասին, որ դիզվառելիք չի եղել, բահերով են կռվել ու շատ այլ նման տեղեկություններ, ինչի մասին, կարծում եմ, պետք է կատարվեն ուսումնասիրություններ։ Ես կարծում եմ, որ գործադիրը հասկացել է, որ այդ պահանջը ուժի մեջ է, եւ եթե այդ քննիչ հանձնաժողովն իսկապես կարողանա նորմալ գործել, ու դա նպաստի համակարգի առողջացմանը, մենք իհարկե կողմ ենք ու այդ հարցերում մենք աջակցելու ենք։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031