Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Իրանց թալանածի ինչ-որ մաս դնեին երկրի վրա՝ Ղարաբաղի վրա, սաղս էլ գիտենք, որ էդ վիճակը 2016 թվականին չէր լինի՝ պատերազմական, ոչ էլ էդքան զոհեր կունենայինք». «Հրապարակ»

Մայիս 22,2019 11:32

Հարցազրույց ՀԱԿ վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) հետ։

-Ասում են՝ սեպ է խրում Արցախ-Հայաստան հարաբերություններում: Չեմ սիրում «թուրքը կուրախանա» արտահայտությունը, ռաբիս է, բայց այս դեպքում կարծես թե տեղին է, քանի որ ադրբեջանական կայքերում նման չարախնդություն հանդիպում է։

– Ոչ մեկն էլ չի կարա ուրախանա, տենց բան չի կարա լինի, իրենք լավ գիտեն, որ հին իշխանություններն իրենց մաֆիան է էղել։ Բոլորը լավ հասկանում են՝ երկիրն ինչ վիճակի են հասցրել։ Եթե իրանք՝ իրենց տերերով հանդերձ, երկրի մասին մտածեին, իրանց թալանածի ինչ-որ մաս դնեին երկրի վրա՝ Ղարաբաղի վրա, սաղս էլ գիտենք, որ էդ վիճակը 2016 թվականին չէր լինի՝ պատերազմական, ոչ էլ էդքան զոհեր կունենայինք: Քիչ կունենայինք, տարածքներ չէինք կորցնի, այլ կգրավեինք։ Այդ ժամանակ Ադրբեջանն էդքան մեծ-մեծ չէր խոսա, օդերից էլ Ալիեւը կիջներ ներքեւ, կզգար ինչ է։ Առնվազն մի 20-30 տարի կմոռանային պատերազմի մասին։ Իսկ հիմա իրենք անընդհատ պատերազմով են ուլտիմատում տալիս։ էտի էն էր, որ երկրի նախագահն էլ էն ժամանակ հայտարարեց, որ 80-ականների զենքերով էինք կռվում։ Ի՞նչն էր խանգարում, որ ամենավերջին մակարդակի զենքերով կռվեինք։ Մենք պրոբլեմ չէինք ունենա, եթե իրենց թալանի մի մասը դնեին բանակի վրա։ Բայց լավ գիտենք, որ 16 թվականին ինչ վիճակ էր բանակի վիճակը։

– Փաշինյանը երեկ առաջարկեց ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել, եթե ստեղծվի ու իրավական-քաղաքական գնահատական տրվի, մեղավորներ հայտնվելու դեպքում պետք է դատվեն՝ դատական ատյաններո՞վ, թե՞ պատերազմի օրենքով։

– Մեղավորները կան, բայց ի՞նչն է փոխում, որ մեղավորները պատժվեն կամ եսիմինչ… Տարածքներ կորցրինք, դիրքեր, տղերքի արյան գնով, երեւի էդքանը պահվեց։ Բա որ հանկարծ եսիմի՞նչ լիներ… Աստված չանի՝ ունենայինք ավելի շատ զոհեր ու ավելի շատ տարածքներ կորցնեինք։ Ի՞նչը պտի փոխվեր դրանից հետո։ Դրա համար Նիկոլ Փաշինյանն ինչ անում ա, շատ ճիշտ է անում։ Օրենք են ասում, Սահմանադրություն, էսօր երկրին պտի իրոք տեր լինել, երկրին սրտացավ, հոգատար մարդ լինել։ Դա ինքն ա, ինքը սաղ փորձություններով անցել ա, հոգատար է։ Կարող է ինչ-որ տեղեր, ինչ-որ բաներ չի ստացվում ճիշտ, բայց, համենայնդեպս, երկրի մասին է մտածում, ժողովրդի մասին։ Ղարաբաղն էլ՝ հետը։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031