Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանում կարծում են, որ Հայաստանն օգտագործում է Հենրիխ Մխիթարյանին «սադրիչ նպատակներով»

Մայիս 22,2019 10:51

Ադրբեջանի ԱԳՆ-ում կարծում են, որ Հայաստանն օգտագործում է «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանին իր «սադրիչ նպատակների» համար: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ ի պատասխան Հայաստանի ԱԳՆ հայտարարության:

Աբդրուլլաևան ընդգծել է, որ ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տրամադրել այն մասին, որ լիարժեք կապահովի բոլոր ֆուտբոլիստների, այդ թվում Հենրիխ Մխիթարյանի, և բոլոր երկրպագուների անվտանգությունը, որոնք կմասնակցեն մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին:

«Ես անձամբ՝ որպես Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, պատասխանելով դրա վերաբերյալ հարցին, բազմիցս հայտարարել եմ, որ Ադրբեջանը չի նույնականացնում սպորտը քաղաքականության հետ: Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ մասնակցում է կարևոր մարզական մրցույթների, իսկ մինչ այժմ երկրի մայրաքաղաքում անցկացված մարզական մրցումներին մասնակցել են այդ թվում հայկական ծագում ունեցող մարզիկներ»,- ասել է Աբդուլլաևան:

Նրա խոսքով՝ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը վկայում է այն մասին, որ փորձ է արվում «ներքաղաքական խնդիրների պատճառով սպորտը վերածել քաղաքականության գործիքի»: Ըստ Աբդուլլաևայի՝ այդ քայլը ցույց է տալիս, որ «Հայաստանը միտված չէ ժողովրդին պատրաստել խաղաղության» և «Արսենալի» հայ խաղացողին «օգտագործում է իր սադրիչ նպատակների համար»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Իսկը Փաշինեանի ձեռագիրը, բայց ադրբեջաներէն, ինչը զարմանալի չէ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031