Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցել են հացադուլ հայտարարած անձանց

Մայիս 21,2019 20:20

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարած այց են իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ և ուսումնասիրել հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց պահման պայմանները:

Նրանց պնդմամբ՝ հացադուլը պայմանավորված է բացառապես դատարաններում քննվող քրեական գործերով, որոնց միջամտելը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունից դուրս է: Դա պարզաբանվել է նաև հացադուլի մեջ գտնվող անձանց:

Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հերթական առանձնազրույցն են ունեցել ապրիլի 15-ից հացադուլի մեջ գտնվող և հացադուլի ընթացքում որոշակի պարբերականությամբ ջրադուլ իրականացնող Արկադի Պապյանի հետ:

Պաշտպանի հանձնարարությամբ Արկադի Պապյանի հետ առանձնազրույցները տեղի են ունենում «Նուբարաշեն» ՔԿՀ բոլոր այցերի ընթացքում: Ուսումնասիրվում են նրա պահման պայմաններն ու բժշկական փաստաթղթերը: Այցերի արդյունքներով պայմանավորված և նկատի ունենալով, որ մայիսի 7-ի այցի ժամանակ արձանագրվել է Արկադի Պապյանը գիտակցության կորստի դեպք՝ համապատասխան հարցադրումներով գրություններ են հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն: Բարձրացվել են հացադուլով պայմանավորված Արկադի Պապյանի առողջական վիճակի դինամիկայի, բժշկական մշտական հսկողության, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական հավելյալ աշխատանքների կատարման վերաբերյալ հարցեր:

Մայիսի 21-ին կատարված վերջին այցի դրությամբ արձանագրվել է, որ Ա. Պապյանի գիտակցությունը պարզ է, կողմնորոշումը՝ բավարար, հարցերին պատասխանում է հստակ, իր ինքնազգացողությունը գնահատում է բավարար: Բժշկական փաստաթղթերի ուսումնասիրմամբ՝ արձանագրվել է քաշի կորուստ:

Հացադուլ հայտարարած ևս մեկ անձ գանգատվել է պարբերաբար ուշագնացություններից, որը, ըստ նրա, պայմանավորված է իր հիվանդությամբ: Հարցն անմիջապես քննարկվել է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հետ և պայմանավորվածություն է ձեռբ բերվել հնարավորին չափ արագ իրականացնել անհրաժեշտ բժշկական հետազոտություններ և կազմակերպել համապատասխան բժշկական խորհրդատվություն:

Չհայտարարված այցերի ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն ազատությունից զրկման վայրում հացադուլ իրականացնող անձանց մշտապես տեղեկացնում են հացադուլի բացասական հետևանքների մասին, սակայն պետք է նկատի ունենալ, որ հացադուլը կալանավորված անձի կամ դատապարտյալի իրավունքն է, և որևէ մեկն իրավունք չունի հարկադրելու կամ ստիպելու դադարեցնել հացադուլը։ Ընդ որում, ըստ գործող օրենսդրության՝ հացադուլը գիտակցված շարունակող անձի բժշկական զննությունը և հարկադիր կերակրումն արգելվում է:

Ազատությունից զրկման վայրերում պահվող բոլոր անձանց՝ հացադուլով պայմանավորված առկա խնդիրները մշտապես գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031