Հարգելի գաղափարակից ընկերներ, աջակիցներ, Ամուլսարի փրկության հարցով մտահոգ քաղաքացիներ:
2018թ-ին Լիդիան Արմենիա ընկերությունը բազմիցս դիմել է պետական տարբեր մարմինների իր մտահոգությունը հայտնելով դեպի հանքավայր տանող ճանապարհների մոտ տեղադրված վագոն-տնակների հետ կապված:
Ամուլսարի պահապաններով դիտարկելով ընկերության բողոքը, գտանք, որ էսթետիկորեն ճիշտ չէ ճանապարհներին ուղղահայաց տեղադրված վագոն-տնակը, դրանք ավելի գեղեցիկ են նայվում ճանապարհին զուգահեռ տեղադրված վիճակում: Մի փոքր խնդիր կար նաև լուսավորության հետ կապված, որը միանգամայն լուծվում է վագոն-տնակների դեպի արևմուտք նայելու դեպքում:
Վագոն տնակները ճանապարհին զուգահեռ տեղադրելու դեպքում մեծանում է դրանց տեսանելությունը ճանապարհով երթևեկողների համար:
Կարդացեք նաև
Այս ամենից բացի, կա ևս մեկ պատճառ, որ որոշեցինք փոխել վագոն – տնակների դիրքը ճանապարհների նկատմամբ: Չենք ցանկանում, որպեսզի Լիդիան Արմենիա կազմակերպությունն ամենուր մեղադրի պետությանն անգործության մեջ, քանի որ կա նաև դատական որոշում վագոն-տնակների հետ կապված:
Ուստի այս ձևական և ցուցադրական գործողությամբ ևս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ մենք հաստատակամ ենք հանուն Ամուլսարի փրկության պայքարը մինչև վերջ շարունակելու հարցում:
ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐ