Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյանը ԵԽԽՎ-ի հայտարարությունը չի մեկնաբանում

Մայիս 21,2019 18:40

Aravot.am-ն այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հետեւանքներ կունենա Հայաստանի հեղինակության վրա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողների հայտարարությունը, որում ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի վերաբերյալ եւ կոչ անում զերծ մնալ քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա:

Արտակ Զեյնալյանը պատասխանեց՝ ես չեմ շտապում այդ հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն անել:

Արտակ Զեյնալյանից լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ տեղյա՞կ էր, որ «Հանրապետություն» կուսակցությունը նման բովանդակությամբ հայտարարություն է հրապարակել, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր գործիչ են անվանում:

Զեյնալյանն ասաց, որ գործնականորեն կուսակցական գործունեությամբ չի զբաղվում, քաղաքական նիստերին չի մասնակցում եւ կուսակցության որոշման ընդունմանը չի մասնակցել:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031