Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Երանոսյանի գործով տուժող-լրագրող. «Չէինք սպասում, որ պայթուցիկները կնետվեն ուղիղ մեր վրա»

Մայիս 21,2019 18:20

«Ոստիկանների կողմից Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկելու պահին պայթուցիկները նետվեցին հենց այն վայրում, որտեղ աշխատում էինք լրագրողներով: Առնվազն տասը տեսախցիկ կար այդ վայրում»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով տուժող, լրագրող Լիանա Եղիազարյանը: Նա միջադեպի հետեւանքով երկու վնասվածք է ստացել:

Հիշեցնենք, որ այսօր Լեւոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստն էր: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։

Ըստ քրեական գործի նյութերի`Լևոն Երանոսյանը, չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևանում՝ բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի անձանց տուժել է։ Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով միայն Բաղրամյան պողոտայում ծառայող ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ։

Լիանա Եղիազարյանը պատմեց. «Չէինք սպասում, որ այդ պայթուցիկ նյութերը կնետվեն ուղիղ լրագրողների վրա»:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/1691994431107499/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել